«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել»

«Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել»
07.10.2015 | 11:14

Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել. սա շատ մարդկային և հասկանալի իրողություն է՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: «Այո, կարդացի հարգարժան երկրորդ նախագահի մեկհարցանոց հարցազրույցը: Հետո վերընթերցեցի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Հետո նորից վերադարձա հարցազրույցին: Հանձնաժողովի եզրակացության մեջ վերամբարձ բառեր չկային, կար միայն ժամանակակից դինամիկ երկրների տեսլական, որին հասնելու ճանապարհին բարձր է գնահատվում արված աշխատանքը: Հարցազրույցում շատ ավելի ոսկեղենիկ ու մաքրամաքուր հայերեն էր գործածած՝ հարատև չարիք, լճացման աղբյուր, արատավոր համակարգ և ոչինչ չփոխելու տեսլական: Բայց հարցազրույցը, իմ կարծիքով, ուներ անկյունաքար: Չի կարելի փոխել սահմանադրությունը, որովհետև արատավոր համակարգի վերարտադրման գործիք է: ՈՒշադրություն դարձրեք «արատավոր համակարգի վերարտադրման գործիք»: Հետաքրքիր է՝ ինչ խաղի կանոնների պայմաններում և երբ է առաջացել այդ արատավոր համակարգը: Հետաքրքիր է, ոչինչ չփոխելով ինչպես պետք է վերանա այդ արատավոր համակարգը, եթե դա իսկապես այդպես է»,-ասել է Շարմազանովը: Նրա խոսքով, ինքը շատ լավ հասկանում է նաև երկրորդ նախագահի տեսակետի օբյեկտիվ հիմքերը: «Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել: Սա շատ մարդկային և հասկանալի իրողություն է: Պարզապես պետք է ընդունել, որ կյանքն առաջ է ընթանում, աշխարհն արագ է փոխվում, և եվրոպական ոչ մեծ երկրների տիպի կառավարման համակարգերը լիովին ապացուցել են իրենց կենսունակությունը: Տեղում դոփել անկարելի է. ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում»,- ամփոփել է ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ